հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են. Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա այցի մասին

Չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են. Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա այցի մասին

«Ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հնչող քննադատությունների մասին՝ Փաշինյանը նշեց. «Մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և այդ քաղաքականության մեջ ամենևին չի մտնում, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների, կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է՝ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր և նման առիթները բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի: Չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են: Միջոցառումն ավելի շատ նվիրված է լինելու Մայիսի 9-ին, շփումներ կլինեն, բայց՝ որքանով այդ շփումները կֆորմալացվեն՝ վստահ չեմ»:

  • Կիսվել: