հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չեմ կարծում, որ ԱՄՆ–ն ուզում է ԼՂ–ում Բաքվի կողմից էթնիկ զտումների մաս լինել. ԱԳ նախարար

Չեմ կարծում, որ ԱՄՆ–ն ուզում է ԼՂ–ում Բաքվի կողմից էթնիկ զտումների մաս լինել. ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով`ԱՄՆ–ն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների մաս կազմել։ Այս մասին Միրզոյանն ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում` անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՄՆ–ն խափանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը։
 
«Աշխարհը տեսնում է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Չեմ կարծում, թե ԱՄՆ–ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը։ Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
 

  • Կիսվել: