շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չավուշօղլուն խոսել է ՀՀ-ին հետ հարաբերությունների կարգավորման մասին

Չավուշօղլուն խոսել է ՀՀ-ին հետ հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի նախագահը չնայած բոլոր դժվարություններին` ձեռք է մեկնել Հայաստանին` դրսևորելով բարի կամք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե լինի կայուն խաղաղություն, հնարավոր կլինի կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին այսօր Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: 

Իր հերթին Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը խոսեց ահաբեկիչների մասին` հայտարարելով, թե Ռուսաստանն ու Թուրքիան միակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար: 

Նշենք, որ Սոչիում այսօր Չավուշօղլուն նախ տետատետ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, այնուհետև մասնակցել էր ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը նախապատրաստում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը եկող տարի։

  • Կիսվել: