չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Չավուշօղլուն համարում է, որ հայերը «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»

Չավուշօղլուն համարում է, որ հայերը «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»

Թուրքիան եւ Ֆրանսիան կարող եմ հանատեղ նպաստել ամուր խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում:

 Այդ մասին Ֆրանսիա կատարվելիք այցի նախօրեին հայտարարել է Թւորքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն:
 
Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի բարգավաճմանը: «Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելն ու աղճատելը երբեք չի լուծել վեճն ու չի հանգեցրել արդարադատության»,-հայտարարել է նա:
 
Ընդ որում՝ խաղաղություն տենչող թուրք նախարարն անվանել է հայերին «ծայրահեղականներ», որոնք իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»: Թուրքիան եւ Ֆրանսիան, համատեղ ջանքեր գործադրելով, կարող էին մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության գործում:
 
Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ նա նշել է. «Արեւելյան Միջերկրական ծովում մեր հույն հարեւանի հետ տարաձայնություններն այժմ Աթենքի հետ հանգիստ երկխոսության առարկա են: Թուրքիան երբեք չի ունեցել ընդարձակողական հավակնություններ, եւ Հունաստանի հետ այդ երկխոսությունը դրա եւս մեկ ապացույցն է»:
 
Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ նա նշել է, որ Թուրքիան կսատարի «կիպրացի թուրքերի եւ կիպրացի հույների ջանքերը, եթե նրանք համաձայնություն տան բանակցությունների նպատակներին»: «Մենք համարում ենք, որ, հաշվի առնելով նախորդ նախաձեռնությունների անհաջողությունը, ինքնիշխան հավասարության եւ հավասար միջազգային կարգավիճակի վրա հիմնված ջանքերը միակն են, որոնք շանս ունեն»,-հայտարարել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: