չորեքշաբթի, նոյեմբեր 6
6 / 11 / 2024
Ցավակցում եմ այդ մարդկանց, իրենք չեն հաջողելու ինտրիգների և մուտիտների իրենց դաշտում. Ավինյանը՝ ՔՊ-ում ինտրիգների մասին

Ցավակցում եմ այդ մարդկանց, իրենք չեն հաջողելու ինտրիգների և մուտիտների իրենց դաշտում. Ավինյանը՝ ՔՊ-ում ինտրիգների մասին

Ես միշտ փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք մենք ի սկզբանե որդեգրել ենք, եւ ես հավատարիմ եմ մնացել այդ սկզբունքներին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ վստահեցրեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ում առկա հակասություններին, իր դեմ դավեր նյութելուն եւ այն փաստին, որ ինքը 2021-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց, քանի որ այնտեղ ներառված էին գործարարներ:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել, քանի որ չգիտեմ՝ այդպիսի պրոցես կա, թե չկա: Եթե կա, ես կարող եմ ասել, որ ցավակցում եմ այդ մարդկանց, որովհետեւ իրենք չեն հաջողելու ինտրիգների եւ մուտիտների իրենց դաշտում: Բայց ես չեմ բացառում, որ առհասարակ չկա նման պրոցես»:

Անդրադառնալով խոսակցություններին, որ քաղաքապետարանում Արմեն Փամբուխչյանը ռեւիզորի դեր է կատարում՝ վերահսկելով քաղաքապետին՝ Ավինյանն ասաց. «Ես Արմեն Փամբուխչյանին ինքս իմ չափ վստահում եմ»:

Իսկ ինչ վերաբերում է 2021-ին ՔՊ-ի ցուցակով ԱԺ-ում հայտնված գործարարներին, քաղաքապետն ասաց. «Ես իմ դիրքորոշումը 2021-ին շատ ուղիղ, պարզ, երկար տեքստով արտահայտել եմ»:

  • Կիսվել: