ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ցանկանում եմ՝ ՀՀ-Իրաք բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի․ Իրաքի վարչապետ

Ցանկանում եմ՝ ՀՀ-Իրաք բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի․ Իրաքի վարչապետ

Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ․

«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:

Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»:
 

  • Կիսվել: