երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԲԸՏՄ արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30 529 500 դրամի վնաս

ԲԸՏՄ արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 30 529 500 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 37-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 39.616.190 ՀՀ դրամի չափով վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 30.529.500 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 1.740.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.603.980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված։
Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 30.529.500 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 12.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Պետական փորձաքննություններ
 
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 19 գործ (ընդհանուր՝ 1.755.900 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.012.903 ՀՀ դրամ:
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝
2-ը՝ արտադրություն.
1-ը՝ ընդերքօգտագործում.
1-ը՝ ձկնաբուծություն.
1-ը՝ թափոնի տեղադրում:
 
Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 586.738.802 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

  • Կիսվել: