չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բուլղարիայում Հայաստանի դեսպանը ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևին է փոխանցել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված մեդալը

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևին է փոխանցել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված մեդալը

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը փետրվարի 12-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևին է փոխանցել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալը:

Դեսպան Եդիգարյանը բարձր է գնահատել Անդրեյ Կովաչևի ներդրումն առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ և հատուկ երախտագիտություն հայտնել հայ ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու՝ հայաստանյան կողմի արդարացի պահանջին աջակցելու համար: ՀՀ դեսպանը կարևորել է նաև Անդրեյ Կովաչևի կողմից տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրված ջանքերը:

Անդրեյ Կովաչևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ նման պատվի և գնահատանքի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանը և Բուլղարիան պատմական ամուր կապերով կապված են, և պետք է շարունակել հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդումը՝ ի շահ երկու ժողովուրդների և մարդկային հիմնարար արժեքների:

Անդրեյ Կովաչևը հավելել է, որ չնայած բոլոր դժվարություններին և ճնշումներին կշարունակի աշխատել տարածաշրջանում անվտանգության և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուլղարացի և հայ հյուրեր, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը լուսաբանվել է բուլղարական bTV հեռուստաընկերության կողմից։

  • Կիսվել: