շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բրիտանացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բրիտանացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

Բրիտանացի խորհրդարանականները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: