չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարեանը դատապարտել է ադրբեջանա-թուրքական ագրեսիան

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարեանը դատապարտել է ադրբեջանա-թուրքական ագրեսիան

Բրազիլիայի շախմատի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարեանը, նույնպես անդրադարձել է ադրբեջանա-թուրքական ագրեսիային Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բրազիլահայ շախմատիստն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է կատարել:

«Կը դատապարտենք Ազրպէյճանի նախայարձակ եւ անպատասխանատու քայլերուն, որոնք ունին թրքական դրոշմ' որ եղած է աւերող եւ ոճռագործ։

Հայ ժողովուրդը եղած է շինարար եւ խաղաղասէր։

Կոչ կընենք միջազգային հանրութեան' զսպել եւ միջամտել, որպէսզի վերականգնուի խաղաղութիւնը եւ դադրեցնել անմեղ բնակչութեան արիւնահոսութիւնը»։

Նշենք, որ նախկինում նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Ռուսաստանի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչները:

  • Կիսվել: