երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ ԵԽ պատգամավոր

Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։

«Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատել էր, որ կրակոցներ են հնչել Ադրբեջանի կողմից։

  • Կիսվել: