չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բոլորս ենք ուզում տեւական խաղաղություն, բայց դա պետք է անել սկզբունքայնության դիրքերից. Նուբար Աֆեյան

Բոլորս ենք ուզում տեւական խաղաղություն, բայց դա պետք է անել սկզբունքայնության դիրքերից. Նուբար Աֆեյան

«Ցանկացած որոշում խաղաղության համաձայնագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, պետք է նաեւ հաշվետվողականություն ներառի 4 տարբեր զանգվածների հանդեպ: Դրանցից մեկը մեր նախնիներն են, որոնք կորցրեցին իրենց կյանքը պատմական անարդարության բերումով: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ի՞նչ կուզեին նրանք, որ մենք անեինք 2022 թվականին: Երկրորդ զանգվածը նորածին երեխաներն են, որոնք 20 տարի հետո ժառանգելու են այն երկիրը, որը մենք նրանց կթողնենք: Մենք պետք է մտածենք, թե իրենք ինչ կուզեին, որ մենք անեինք: Երրորդ զանգվածը ՀՀ-ում, Արցախում ապրող հայերն են, որոնց վրա անմիջականորեն ազդելու են այդ որոշումները, եւ չորրորդը սփյուռքահայերն են:

Շատ դժվար խնդիր է ի մի բերել այս բոլոր տեսակետները: Ցանկացած որոշում, որը հարմար կլինի մեկ զանգվածի համար, կստեղծի հետագա դժվարություններ: Իմ խորհուրդն է հավասարակշռություն գտնել այս 4 պատասխանատվությունների միջեւ: Բոլորս ենք ուզում տեւական խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում, բայց դա պետք է անել սկզբունքայնության եւ հաշվետվողականության, այլ ոչ թե պահի թելադրանքով»,-ասաց նա:

  • Կիսվել: