«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին
Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է իր վարչապետի թեկնածուին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։
Եթե զզվել ես բոլորից, փնտրիր N2 քվեաթերթիկը և ընտրիր «Բոլորին դեմ եմ»:
Կարևոր հիշեցում
Մեր թեկնածուն, ըստ կուսակցական ծրագրի, հաղթանակի դեպքում պարտավորվում է հաջորդ 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:։


