չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել նույն դրդապատճառով, բայց դիմումները բավարարվել են մասնակի․ Արմեն Ղևոնդյան

Բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել նույն դրդապատճառով, բայց դիմումները բավարարվել են մասնակի․ Արմեն Ղևոնդյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի նախարարությունում մնացած միակ փոխնախարար Արմեն Ղևոնդյանն անդրադարձավ նախարարի և տեղակալների հրաժարականներին՝ նշելով, որ դրդապատճառները հայտնի են։

Ինչ վերաբերվում է իր դիմումին նա նշեց, որ այն հետ չի վերցրել, սակայն թե ինչու չընդունվեց, կոչ արեց հարցը հասցեագրել  կառավարությանը: «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, որոնք այս պահին բավարարվել է մասնակի»,-ասաց նա:

Հարցին, թե դա կապ ունի՞ այն փաստաթղթի հետ, որի մասին Փաշինյանն ասել էր, թե ստորագրելու է, նա պատասխանեց.«Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում արտգործանարարության դերակատարումը և ֆունկցիաներ: ԱԳՆ-ն 25-30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ մեր ազգային շահերի իրականացման»:

Նա չպատասխանեց հարցին, թե իշխանությունը պետական շահերին հակառակ է գնում, թե ոչ: Հարցին, թե ի վերջո է հրաժարականի պատճառը ո՞րն, նա ասաց.«Նույնն դրդապատճառով, ինչ բոլոր գրոծընկերները, մենք ասել ենք, որ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարությունը  պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականությունում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայսիս 27-ին հրաժարականի դիմում էր նարեկայացրել ԱԳ նախարար Արա Այվազյանը, իսկ հունիս 8-ին, պաշտոնից ազատել է ԱԳ նախարարի 3 տեղակալները՝ սեփական դիմումի համաձայն։ Որոշումը ստորագրել է վարչապետին փոխարինող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

 

  • Կիսվել: