երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Վաշինգտոնում հայերն Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել

Վաշինգտոնում հայերն Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել

Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան առջև։
 
Նրանք հավաքը կազմակերպել են Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ։
Բողոքի ակցիայի ընթացքում համայնքի ներկայացուցիչները հիշատակել են նաև 1988, 1990, 1992 թվականներին տեղի ունեցած Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի զանգվածային ջարդերը։
Հավաքվածները միջազգային հանրությունից պահանջել են, որ քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի պատասխանատվության ենթարկելու` Արցախում իրականացված էթնիկ զտումների համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։
 
Ակցիայի մասնակիցները բազմաթիվ պաստառներ են պահել իրենց ձեռքերում` «Կանգնեցրե՛ք ադրբեջանցիների դաժանությունը», «հիշե՛ք Սումգայիթը, պահանջե՛ք արդարություն», «200 հայ պատանդ խոշտանգվում է» և մի շարք այլ գրառումներով։
 
Բողոքի ակցիան ավարտվել է զոհերի հիշատակին և հայ ռազմագերիների ազատ արձակման համար բարձրացված աղոթքով։

  • Կիսվել: