Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Մասնակիցները կքննարկեն կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև մասնակից երկրների միջև ռազմական համագործակցության արդիական հարցեր:
Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ռազմական գործընկերության արդիական հարցերը, ասված է հաղորդագրության մեջ: