կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է ԲՀԿ-ի հետ համատեղ հրատապ թեմայով քննարկում նախաձեռնելու մասին։

Նա, մասնավորապես, գրել է․

"Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։

 

 

 

 

 

 

  • Կիսվել: