կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԲՀԿ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը. Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն

ԲՀԿ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը. Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը և որոշել է մասնակցել քաղաքական խորհրդակցություններին։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Այսօր Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով է մասնակցելու այդ հանդիպմանը։

Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կողմը գրավել երկրի երկրորդ քաղաքական ուժին, ուստի մտադիր է առաջարկել Համաձայնության կառավարություն ձևավորել՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, որտեղ ընդդիմադիր երկրորդ ուժը կունենա մի քանի նախարարական պորտֆել և ընտրությունների ժամանակ ավելի շահեկան ստարտային վիճակ։

Ընդ որում՝ առաջարկելու է ստեղծել կոալիցիոն կառավարություն և դրանից հետո գնալ ընտրությունների՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մի օրակարգով է հանդիպում՝ հրաժարականի պահանջով։

Ընդ որում, Հայրենիքի փրկության ճակատի լիդերները քննարկել են այդ հանդիպման հարցը և կարծիքները բաժանվել են, որոշ ուժեր կտրականապես դեմ են նման հանդիպմանը, մյուսները՝ կողմ են, բայց միայն հրաժարականի հարցը քննարկելու համար»,-գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: