հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում իրավապահները ստուգումներ են իրականացնում․ Արման Աբովյան

ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում իրավապահները ստուգումներ են իրականացնում․ Արման Աբովյան

Իրավապահները ստուգումներ են իրականացնում ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում: Այդ մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Ըստ նրա՝  իրավապահները որոշում են կայացրել ստուգումներ իրականացնել պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանի աշխատասենյակում:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ քննիչները այս պահին փորձում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի ԱԺ գրասենյակը։

Մինչդեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հայտնում է, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կողմի Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի խոզարկության մասին լուրը իրականությանը չի համապատասխաում։ 

 

 

 

  • Կիսվել: