կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին. այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲելՏԱ-ն։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ նրանից պարզաբանում ստանալու նպատակով:

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- ասել է Անատոլի Գլազը։

Նա ընդգծել է, որ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարի միջոցով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: