Բազմաթիվ պաշտոնյաներ լինում են Արցախում և անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում․ Պապիկյան
Պատերազմից հետո Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ։ Երկու անգամ եղել է Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ, Շուշիում մուղամի փառատոն կազմակերպել, Հադրութում՝ մզկիթ հիմնել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այս իշխանության ղեկավարը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ առանց Արցախի չկա Հայաստան։ Ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ արտգործնախարարը, ոչ ՀՀ նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։ Հարց՝ ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են»,- ասաց նա:
Ի պատասխան փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասաց, որ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում, լինում են Արցախում և անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում։
Աղվան Վարդանյանը կրկնեց, որ ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ արտգործնախարարը, ոչ ՀՀ նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել․
«Ձեր պատասխանից բավարարված եմ»։


