ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Բայրամովն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Բայրամովն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

՛՛Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի շուրջ՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Բայրամովն ու Խովաեւը կարեւորել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի լիարժեք իրականացման կարեւորությունը՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար՝ նշելով բոլոր ջանքերի մոբիլիզացման կարեւորությունը՝ նորմալացման գործընթացն առաջ մղելու եւ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։

 

 

  • Կիսվել: