Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
՛՛Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին՛՛,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցությանը վերաբերող հարցեր: