երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բայդենի ստորագրած օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե ունենք ցանկություն. Սարգսյան

Բայդենի ստորագրած օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե ունենք ցանկություն. Սարգսյան

Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին:

Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարուման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին:

Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ:

Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում:

Հ.Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»:

  • Կիսվել: