երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց համար զգայուն հարցերում նրբանկատությամբ բնորոշվող մեր հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կխորանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության խորացումը և բարձր է գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերություններում առկա բազմոլորտ ներուժը նորովի բացահայտելու ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

  • Կիսվել: