երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Բաքվում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի` Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելն ու Շուշի չմեկնելը

Բաքվում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի` Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելն ու Շուշի չմեկնելը

Բաքվում ՌԴ դեսպանատունը պատասխանել է haqqin.az լրատվականի հարցմանն առ այն, թե ինչու է դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մերժել Ադրբեջանի կառավարության` հուլիսի իննին երկրում հավատարմագրված այլ դեսպանների հետ Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք մեկնելու հրավերը:

Հարցման առ այն, թե «ինչու է եռակողմ համաձայնագրի իրագործման երաշխավոր Ռուսաստանն անտեսել Շուշի այցելելու հրավերը», տրվել է դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևայի հակիրճ պատասխանը.«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և ուղևորությունները»:

  • Կիսվել: