Բաքվում կայացել է Ալիևի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Վրացի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է Ալիևի հետ քննարկել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, առանձնազրույցից հետո կայացել է երկու երկրի պատվիրակությունների աշխատանքային ճաշը: Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան և կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:
Վրաստանի վարչապետը մասնակցելու է նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: