ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ես  վստահություն ունեմ, որ հայտարարություններ անելը վնաս է տալու այդ մարդկանց․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Ես վստահություն ունեմ, որ հայտարարություններ անելը վնաս է տալու այդ մարդկանց․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ եւ հասկանում եմ էն մարդկանց պահանջները եւ արձանագրումները, եւ արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս: Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց ուզում եմ արձանագրենք մի բան՝ մենք աշխարհը ավելի շատ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք եւ ձեւակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու եւ հարցը լուծվելու է, ոչ այդպես չէ: Նաեւ էս համատեքստում եւ ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց մենք պետք է հստակ բանաձեւերով գործենք»,-ասաց նա: 

Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, Փաշինյանը պնդեց, որ բոլոր բանակցություններում՝ այդ թվում Ադրբեջանի հետ, այդ հարցերը բարձրացնում են: 

«Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երեւում, քանի դեռ արդյունք չեն տվել: Որ պահին մենք խոսեինք՝ ինչ ջանքեր են գործադրվում, այդ պահին ամբողջ պրոցեսը կզրոյացվեր: Նախ մենք պետք է հասկանանք՝ ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել եւ արդյոք այդ գործիքները չեն օգտագործվում: Ես հարյուր տոկոս վստահություն ունեմ, որ հայտարարություններ անելը վնաս է տալու էդ մարդկանց»,-ասաց Փաշինյանը: 

  • Կիսվել: