ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա. Փաշինյան

Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա. Փաշինյան

Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. ԼՂ հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմների շրջանակներում:

Այս համատեքստում էական են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրության հիավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»,- ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: