երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, բայց իրավիճակը փակուղային չէ. Հովհաննիսյան

Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, բայց իրավիճակը փակուղային չէ. Հովհաննիսյան

Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը չպետք է փակուղային համարել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ ոչ ոք եւ երբեք չի ասել այն մասին, որ հայկական կողմը հեշտ ճանապարհ է սպասում։ «Մենք բավական բարդ իրավիճակում ենք գտնվում։ Մեր տարածաշրջանը բախվել է շատ բարդ իրողությունների։ Ընթանում են բուռն աշխարհաքաղաքական գործընթացներ։ Եթե մենք սկսենք փակուղի համարել ցանկացած մերժված առաջարկ, ապա պարզապես կձախողենք ամբողջ խաղաղության գործընթացը»,- ասել է Հովհաննիսյանը՝ մատնանշելով ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությունը։

Ընդ որում, անկախ այն բանից՝ կողմերը համաձայնության կգա՞ն այս կամ այն կետի վերաբերյալ, թե՞ ոչ։

Պատգամավորը համոզված է. պետք է շարժվել առաջ՝ փորձելով մոտեցնել հակամարտող կոմերի դիրքորոշումները։ Այդ թվում եւ միջազգային գործընկերների աջակցությամբ։ «Հայաստանը շարժվելու է առաջ՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացման պայմաններում։ Մասնավորապես, դիվանագիտական խողովակների միջոցով»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։

  • Կիսվել: