երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև ՀՀ ներկայացուցիչների կողմից. Պեկարովա Ադամովա

Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև ՀՀ ներկայացուցիչների կողմից. Պեկարովա Ադամովա

Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: Հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:

Մենք, իհարկե, կօգտագործենք, մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: