շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Բանակցությունները հնարավորություն կտան քննարկել ՌԴ–ի` ՆԱՏՕ–ի շուրջ մտահոգությունը. Բլինկեն

Բանակցությունները հնարավորություն կտան քննարկել ՌԴ–ի` ՆԱՏՕ–ի շուրջ մտահոգությունը. Բլինկեն

Ժնևում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների առաջիկա բանակցությունները հնարավորություն կդառնան քննարկելու Մոսկվայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Այժմ մեզ հնարավորություն է ընձեռվում երկխոսության և դիվանագիտության միջոցով տեսնել, արդյոք մեզ կհաջողվի լուծել Ռուսաստանի (ՆԱՏՕ–ի վերաբերյալ – խմբ.) օրինական, ինչպես նաև Եվրոպայում Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ այլ երկրների բազմաթիվ մտահոգությունները»,- ասել է Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտության և երկխոսության ուղին համարում է Ռուսաստանի նկատմամբ առավել նախընտրելի, սակայն պատրաստ է գործի դնել վճռական միջոցներ այն դեպքում, եթե վերջինս գնա առճակատման ճանապարհով։

  • Կիսվել: