Բանակցությունների դրական առաջընթացը կարող է ՀՀ և Ադրբեջանի համար ապահովել ավելի լավ ապագա. Իռլանդիայի ԱԳՆ
Իռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար:
«Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- գրված է արտգործնախարարության X-ի էջում: