Բահրեյնը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը
Բահրեյնի Թագավորությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին պետության պաշտոնական ճանաչումը։ Այս մասին ասված է Բահրեյնի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ սա դրական քայլ է՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի ազատությանը, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և անկախ պետության ստեղծմանը1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաև աջակցություն տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում հայտարարել էր Պաղեստին պետության պաշտոնական ճանաչման մասին։
Իր հերթին Իսրայելը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար» և լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա։
Բացի այդ, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Հայաստանի դեսպանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանի դիվանագիտական առաքելության ղեկավարին հրավիրել են «խիստ նկատողություն հայտնելու նպատակով»։