կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բադասյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության բարձր մակարդակը

Բադասյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության բարձր մակարդակը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության բարձր մակարդակը: Հատկապես կարևորել են մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն էլ ավելի կխորանա և կնպաստի հայ-իրանական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում ամրագրվել են երկու երկրների միջև առկա օրակարգային հարցերը և կարևորվել հանձնառությունը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերություններն ու համատեղ ջանքերը` միտված հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

 

  • Կիսվել: