շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բացարձակ հանգիստ ենք արձագանքում, ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին

Բացարձակ հանգիստ ենք արձագանքում, ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին

 ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
 
«Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,– ասել է նա։
 
Նա նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին»։
 
«Հայաստանում Փաշինյանը չի կարող որոշել մտել ՀԱՊԿ, թե դուրս գալ այնտեղից։ Այդ երկրում որոշում է խորհրդարանը։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանում սթափ դատող մարդիկ ավելի շատ են»,– նշել է նա։
Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայաստանին չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: