Բա ինչու՞ թռար. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մեր երկրում պատասխան չտվող պաշտոնյա չի լինելու, պարզ քաղաքացիներն էլ չեն լինելու անպատասխանատու: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա նշեց, որ այսօր փակել էին կառավարության բոլոր մուտքերը, միայն մեկին ուշադրություն չէին դարձրել:
՛՛Մտածում էինք՝ Նոյ նահապետի ժամանակներից այդ դուռը չի բացվել։ Մեկ էլ հանկարծ բացել են, ու սովորական մեքենաներով դուրս է եկել (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.)։ Ու այդ առյուծը, բայց ց-ով, փախել է։ Բա ինչու՞ փախար, ինչու՞ թռար՛՛,-ասաց շարժման ղեկավարը: