ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱԺ ընտրություններից հետո Կարապետյանը, Ծառուկյանը, Սարգսյանն ու Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին․ Փաշինյան

ԱԺ ընտրություններից հետո Կարապետյանը, Ծառուկյանը, Սարգսյանն ու Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին․ Փաշինյան

ԱԺ ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին։ Այս մասին այսօր Երևանի Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
 
«Իրանց երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարողանալու Հայաստանից փախնեն, որովհետեւ ՀՀ–ն բերելու է իրենց պատասխանատվության, այնպես ինչպես մինչև հիմա բերել է»,– ասաց նա։
Անդրադառնալով երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցած դեպքին նա վստահեցրեց, որ բոլոր կազմակերպիչները պատժվելու են։

  • Կիսվել: