ԱԺ-ում ընդունվեց Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող օրինագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:
Նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Այն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով։