ԱԺ-ում կքննարկեն ԹՐԻՓՓ նախագիծը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիտում հոկտեմբերի 21-ին կքննարկվի «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
Հիմնական զեկուցողն է լինելու արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանձնաժողովում քննարկելուց հետո նախագիծը կընդգրկվի հոկտեմբերի 27-ին մեկնարկելիք հերթական քառօրյայի օրակարագում։



