երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ փոխխոսնակը բիզնեսի ներկայացուցիչներին, երիտասարդներին կոչ արեց կարդալ «Սիներջի»-ի կալանավորված տնօրենի գիրքը

ԱԺ փոխխոսնակը բիզնեսի ներկայացուցիչներին, երիտասարդներին կոչ արեց կարդալ «Սիներջի»-ի կալանավորված տնօրենի գիրքը

Հակոբ Արշակյանը «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» կոնֆերանսին եկել էր «Սիներջի» ընկերության տնօրենի հեղինակած գրքով։

«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միությունից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը՝ Սովետական Միությունում և ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել և այդ բոլոր ձեռքբերումների հեղինակն Աշոտ Հովհանիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակցիներ ունեցող ընկերության հիմանդիրն է և տնօրենը»,-ամբիոնից հայտարարեց Արշակյանը։  

Նա խնդրեց ներկաներին ծափահարություններով ողջունել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։ «Ես կուզենամ, որ ծափահարություններով ողջունեք Աշոտ Հովհաննիսյանին, մանավամդ բզինեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին կոչ անել անպայման ձեռք բերել և կարդալ գիրքը, որը ինձ ոգևորել  է և շատ գաղափարներ է տվել»,-ասաց նա։

  • Կիսվել: