երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ԱԺ նախագահը Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է, սակայն երկրում չի գտնվելու

ԱԺ նախագահը Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է, սակայն երկրում չի գտնվելու

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայր Աթոռից ստացել է հրավեր՝ մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը, սակայն չի կարող մասնակցել՝ երկրում չգտնվելու հանգամանքով պայմանավորված: 

Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե հրավեր ստացե՞լ է Մայր Աթոռից՝ մասնակցելու սեպտեմբերի վերջին անցկացվելիք միջոցառումներին: 

«Ես ստացել եմ հրավեր: Ցավոք սրտի, այստեղ չեմ լինելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել: Բայց, եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի»,-ԱԺ նախագահը:

 

  • Կիսվել: