ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը (ուղիղ)
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին ՔՊ վարչության նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Նշենք, որ թեկնածուներն էին Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը եւ Ռուբեն Ռուբինյանը։


