շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի պատվիրատուներն ու կատարողները հայտնի կդառնան նախաքննության ավարտին. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի պատվիրատուներն ու կատարողները հայտնի կդառնան նախաքննության ավարտին. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում անդրադարձ է կատարվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքին։ Մանսավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից՝ արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ են կատարողները և պատվիրատուները: 

Տ. Հարությունյանի հավաստմամվ՝  քրեական գործի շրջանակում նախաքննություն է ընթանում, և դժվար է պատասխանել այդ հարցերին: «Նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով։ Որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, նրանք ունեն դատաիրավական կարգավիճակ, քննչական գործողությունները շարունակվում են՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները»,- ընդգծեց նա: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սպանության փորձը տեղի է ունեցել բոլորի աչքի առջև:

«Նրանք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կան պատվիրատուներ, կար հրահանգ, նրանք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, ինչը նման էր հոկտեմբերի 27-ին, և եթե դա տեղի ունենար, քաոտիկ իրավիճակ կունենայինք, ինչպես 1999-ին, և երկիրը կրկին կհայտնվեր ցնցումների մեջ»,- ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: