ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը
Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը։ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Արտահերթ նիստում պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նրա կենսագրությունը:
2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:
2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է:
«Տիկին Վարդապետյանը մշտապես աչքի է ընկել որպես իրավագիտության ոլորտում հեղափոխական հայացքներ ունեցող, պարկեշտ և նպատակասլաց անձնավորություն»,- ասաց Վարդանյանը: