հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ «Կողմ» քվեարկեց 67 պատգամավոր, «դեմ»՝ 6-ը:

Նշենք, որ փոփոխությամբ ՔՊ պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Հավելենք, որ ընդունվեցին ևս երեք օրենքներ:

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է նվազեցնել ջերմատնային տնտեսություն կառուցելիս շինթույլտվություն ստանալու համար նախատեսված տուրքի չափը մի քանի անգամ՝ այդ կերպ նպաստելով համայնքներում ներդրումների ավելացմամնը:

««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով» առաջարկվում է առաջին հերթին ավելացնել մի շարք խմբեր ընդհանուր խմբերի ցանկում: Օրինակ, առաջարկվում է էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին մյուս տարվա հունվարի 1-ից թույլ տալ, որպեսզի կարողանան մասնակից լինել այս համակարգին:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն, կամ, ինչպես ասվում է, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այդ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: