շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
 ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Մայիսի 23-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

  • Կիսվել: