կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում ընդգրկելու նախագծին: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: 

«Նախագծով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել պետական գույքի մանավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում:  Ընկերությունը մասնավորեցման ներակայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռափրկարար ծառայության մատուցմանը»,-ասաց Բաբայանը:

 

Ընկերության մասնագիտացված ստորաբաժանումների անձնակազմերը պարբերաբար անցնում են ուսուցում և ստանում փրկարարի որակավորում: 

  • Կիսվել: