ԱԺ հանձնաժողովների ընտրության հարցում որոշում ունենք, բայց այս փուլում դեռ չենք հրապարակելու. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր
Մենք արդեն որոշակի պատկերացումներ ունենք, թե որ հանձնաժողովներն ենք ընտրելու, բայց այս փուլում չենք հրապարակելու՝ հաշվի առնելով մեր մարտավարությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե հիմա հրապարակենք, ապա կարող է որոշակիորեն ընտրության պրոցեսում ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը»,–ասաց նա՝ հավելելով, որ ընտրելու ենք այնպիսի հանձնաժողովներ, որտեղ առավել էֆեկտիվ է խորհրդարանական վերահսկողություն իրականացնելը։
Նշենք, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների պաշտոնների մի մասը Դոնթի բանաձևով բաժին են հասնում ընդդիմադիր խմբակցություններին։



