ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԺ այսօրվա քննարկումը տեսնելով՝ կրթված մարդիկ մեր մասին շատ վատ կարծիք կունենան. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ այսօրվա քննարկումը տեսնելով՝ կրթված մարդիկ մեր մասին շատ վատ կարծիք կունենան. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կումինիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստի օր են եղել Հայաստանում: Մենք դրանով շատ մեծ կորուստներ ենք ունենում», - հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ Սուքիասյանի՝ օրենքի ընդունումից անմիջապես հետո արդյունք չի լինի, դա կզգացվի տարիների ընթացքում:

«Կրթված մարդիկ, որոնք հասկանում են տնտեսագիտությունից, պատկերացնում են բիզնեսը, արտաքին աշխարհը, սոցիալական խնդիրը, շատ վատ պատկերացում են ունենալու այսօրվա ԱԺ-ի մեր քննարկումներից: Մարդը 1-2 օր մնում է տանը, արդեն չգիտի՝ ինչ անի: 7 օրով մնում էինք տանը, ոչ մի համակարգ չէր գործում», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: